Սնունդը և առողջությունը
Աղ, օգուտ է, թե վնաս
Աղը երբեք էլ սովորական մթերք չի եղել, այն միշտ էլ ինչ-որ բանով առավել է եղել: Աղի վերաբերյալ առածներ կան, նույնիսկ սնահավատություններ… Եվ այսպես, ինչն է, այնուամենայնիվ, աղի մեջ շատ, օգուտը թե՞ վնասը:
Նատրիումն ու քլորը օրգանիզմ են «մուտք գործում» հիմնականում կերակրի աղի միջոցով (նատրիումի քլորիդ): Իսկ որքանով է օգտակար մարդու առողջության համար նատրիումը և քլորը:
Մարդու օրգանիզմում մոտ 15 գրամ նատրիում է պարունակվում, ընդ որում, դրա երրորդ մասը ոսկրերում է, իսկ մնացածը` արտաբջջային հեղուկներում, նյարդային և մկանային հյուսվածքներում:
Նատրիումը կարևոր դեր է խաղում ներբջջային և միջհյուսվածքային նյութափոխանակության, թթվա-հիմնային հավասարակշռության, բջիջներում, հյուսվածքներում և արյան մեջ օսմոտիկ ճնշման կարգավորման համար, նպաստում է օրգանիզմում հեղուկի պահպանմանը, ակտիվացնում է մարսողական ֆերմենտների աշխատանքը:
Մարդու այս հանքային նյութի օրական պահանջարկը 4-6 գրամ է, որը բավարարվում է բնական մթերքներում պարունակվող նատրիումի շնորհիվ: Նատրիումը բոլորից լավ յուրացվում է մրգերից ու բանջարեղենից (բնական նատրիումը օրգանական ձևով պարունակվում է բազուկի, գազարի և այլ բանջարեղենի մեջ): Օրգանիզմը նատրիումի պաշարը լրացնում է նաև կերակրի աղից, որը կա հացի և այլ սննդամթերքի մեջ: 2,5 գրամ կերակրի աղի մեջ 1 գրամ նատրիում է պարունակվում, այսպիսով, նատրիումի օրական 4-6 գրամ պահանջարկը պարունակվում է 10-15 գրամ կերակրի աղի մեջ: Այդ պատճառով էլ նատրիումը շատ է այն մթերքների մեջ, որոնց աղ է ավելացված` երշիկներ, պանիր, ապխտած ձուկ, պահածոներ և այլն:
Նատրումով հարուստ են որոշ հանքային ջրեր, բայց նատրիումի քանկությունը քիչ է հատիկեղենի, հատապտուղների մեջ:
Մարդու հյուսվածքներում մոտ 150-160 մգ քլոր է պարունակվում: Հանքային այս տարրը մասնակցում է օսմոտիկ ճնշման և ջրափոխանակության, ինչպես նաև, ստամոքսահյութի աղաթթվի արտադրության կարգավորմանը: Չափահաս մարդու քլորի օրական պահանջարկը կազմում է 2-4 գրամ: Այն շատ հաճախ օրգանիզմ է «մուտք գործում» ավելցուկային քանակով (ինչպես և նատրիումը) նատրիումի քլորիդի և կալիումի քլորիդի ձևով: Սննդամթերքից քլորով հարուստ են հատկապես հացը, մսամթերքը և կաթնամթերքը, քիչ քլոր են պարունակում մրգերը:
Օրգանիզմում աղի ավելցուկը, որը ձևավորվում է ոչ ճիշտ և անկանոն սնվելու հետևանքով սննդի մեջ ավելացրած շատ աղի պատճառով, նպաստում է մեծ քանակությամբ հեղուկի կուտակմանը, որն էլ ծանրաբեռնում է սրտի և երիկամների աշխատանքը, այտուցների առաջացման, գլխացավերի պատճառ է դառնում:
Կերակրի աղի սահմանափակումը, կամ, եթե հնարավոր է, լիովին բացառումը ցուցված է երիկամների և լյարդի հիվանդությունների, այտուցների դեպքում, արյան շրջանառության խանգարման, սիրտ-անոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, բորբոքային ախտընթացների, ռևմատիզմի և ճարպակալման դեպքում:
Եթե քիչ աղային սննդակարգն անհրաժեշտ է մարդուն, ով սովոր է աղի ուտելիքին, ապա նա աղի կտրուկ սահմանափակմամբ սննդակարգին պետք է անցնի աստիճանաբար: Առանց աղի սննդակարգի դեպքում օրգանիզմում նատրիումի և քլորի անբավարարությունից խուսափելու համար թույլատրվում է այնպիսի սննդամթերք օգտագործել, որի դեպքում օրգանիզմը ստանում է 5-6 գրամ կերակրի աղ:
Կերակրի աղի պահանջարկն ավելանում է առատ քրտնարտադրության դեպքում: Այդ պատճառով էլ նշանակալի ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հատկապես, տարվա շոգ եղանակին, կերակրի աղի օրական օգտագործումը պետք է ավելացնել մինչև 20-25 գրամ, իհարկե, հաշվի առնելով սննդամթերքի մեջ պարունակվող աղը: Աղի օգտագործումը պետք է ավելացնել նաև մակերիկամների կեղևի անբավարար գործառույթի, ուժեղ սրտխառնոցների և լուծի, նաև մեծ մակերեսով այրվածքների դեպքում:
Ծովաղ, թե քարաղ
Միանշանակ օգտակար է ծովաղը: Չզտված ծովաղը պահպանում է բնական բոլոր հանքային բաղադրատարրերը (մոտ` 60 տեսակի), որոնք պարունակվում են ծովի ջրի մեջ: Սննդակարգում ծովաղ օգտագործելիս կարևոր է հիշել, որ այն պետք է ավելացվի արդեն պատրաստի ուտեստների մեջ, քանի որ ծովաղը ջերմամշակման դեպքում կորցնում է օգտակար հատկությունները:
Առանձին խնդիր է յոդը: Սննդակարգում աղի կարևոր գործառույթներից է այս խիստ անհրաժեշտ միկրոտարրի պարունակությունը, այդ պատճառով էլ հարկ է յոդացված աղ օգտագործել:
Իսկ սննդակարգում աղի պարունակությունը ճիշտ կարգավորելու համար հարկ է իմանալ հետևյալը.
100 գրամ հացի մեջ աղի պարունակությունը մոտավորապես 1 գրամ է, 100 գրամ պանրի մեջ` 1,5-3,5 գրամ, 100 գրամ ապխտած երշիկի մեջ` 3-3,5 գրամ, 100 գրամ եփած երշիկի և նրբերշիկի մեջ` 2-2,5 գրամ, 100 գրամ կարագի մեջ` 1,5 գրամ, 100 գրամ մսի, ձկան պահածոների մեջ 1,5-2 գրամ, թույլ աղ դրած ձկան մեջ` 5-8 գրամ, 100 գրամ ապխտած ձկան մեջ` 2 գրամ, 100 գրամ սաղմոնի խավիարի մեջ` 6 գրամ:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն